Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունիսի 6
Ես եկա, որպեսզի օգնեմ աշխարհին: Ամեն մարդ տեսնում է Ինձ համաձայն իրեն անհրաժեշտ կարիքների:
Պարտադիր չէ, որ դուք տեսնեք Ինձ այնպես, ինչպես ուրիշներն են տեսնում, ինչպես աշխարհը, իմ աշակերտներն ու Իմ հետևորդները, անգամ, ինչպես Իմ եկեղեցին:
Բայց անհրաժեշտ է, որ տեսնեք Ինձ. ամեն մեկդ իբրև անհատականություն, Ինձնից ստանալու համար այն ամենը, ինչի կարիքը անձնապես ունեք:
Տկարը կարիքն ունի Իմ զորության:
Չսիրվածին հարկավոր է Իմ մեղմ քնքշությունը:
Փորձության մեջ հայտնվածին ու ցած ընկածին` Իմ փրկությունը:
Արդարացված մարդուն հարկավոր է Իմ գթասրտությունը: Միայնակը կարիք ունի Բարեկամի:
Պայքարողը` Առաջնորդի:
Մարդկանցից ոչ ոք չի կարող այս ամենի կրողը լինել. միայն Աստված կարող է այդպիսին լինել:
Մարդու հետ ունեցած Իմ յուրաքանչյուր հարաբերության մեջ դուք պետք է Աստված տեսնեք:
Աստված` բարեկամը, Աստված` առաջնորդը, Աստված` փրկիչը: